«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հովիկ Աբրահամյանը հեռացվեց ՀՀԿ խորհրդի կազմից

Հովիկ Աբրահամյանը հեռացվեց ՀՀԿ խորհրդի կազմից
03.02.2017 | 10:46

ՀՀԿ ԳՄ նիստում որոշում է կայացվել խորհրդի կազմից ազատել նրանց, ովքեր դիմում են գրել կուսակցությունից դուրս գալու մասին: «Պարոնայք Հովիկ Աբրահամյանին, Հենրիկ Աբրահամյանին, Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, նաև՝ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանին հեռացրել ենք ՀՀԿ խորհրդի կազմից»,- ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ քննարկվել են նաև ներքաղաքական, ներկուսակցական հարցեր: «Քննարկվել է պառլամենտական ընտրություններում ՀՀԿ-ի ծրագիրը, որը, կարծում եմ, հաջորդ շաբաթվա վերջ արդեն պատրաստ կլինի»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ